Անի Երանյանը մեր նախորդ զրույցի ժամանակ պատմել էր, որ առաջիկայում կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում.Ամեն ինչ պատրաստ է, մնացել է միայն խաղընկերոջս ընտրությունը,-ասել էր նա` տեղեկացնելով, որ սյուժեի հիմքում երիտասարդների սերն է: Պարզվում է` պրոդյուսերներն այդ դերի համար ընտրել են Անիի նախկին սիրեցյալին` Մովսես Երեմյանին, վերջինս էլ չի հրաժարվել գործնական առաջարկից: Նա բացառում է, որ ֆիլմը կարող է հարաբերությունները վերսկսելու առիթ դառնալ.Եթե երկուսս էլ միանալու ցանկություն ունենայինք, դա վաղուց կլիներ,-BRAVO.am-ին ասել է նա:
Դերասանուհին եւս նշել է, որ երբեք անձնականը գործնականի հետ չի խառնում, նկարահանումներն էլ այսօր մեկնարկել են. Երբ ինձ զանգեցին եւ ասացին, թե ինչպես կվերաբերվեմ, եթե ֆիլմում խաղընկերս լինի Մովսեսը, պատասխանեցի` նորմալ:
Մանրամասները` Bravo.am կայքում: