ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:
Ամիրշադյան Անի Էդվարդի
Ծնվել է 1987 թ. օգոստոսի 19-ին Երևան քաղաքում:
Կրթություն
2008 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը, մասնագիտացումը՝ կառավարում:
2010 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը՝ կառավարում:
2014 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան։
Աշխատանքային փորձ
2009-2011 թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:
2011-2013 թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկի մենեջեր:
2013-2019 թթ. աշխատել է «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ում: Զբաղեցրել է ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև՝ վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնները: