Անթալիայում տեղի ունեցած անտառային հրդեհի հետևանքով վնասվել է ռեստորան, հուշանվերների խանութ և հինգ հյուրանոց։ Բացի այդ, այրվել է 125 հեկտար այգի։ Հաղորդում է The Daily Sabah-ը։
Կրակը սկսվել է անցած շաբաթ օրը Անթալիա քաղաքից 50կմ հեռավորության վրա գտնվող Ադրասա ավանի անտառում, որտեղից այն սկսել է տարածվել հարակից տարածքների վրա։ Չնայած զբոսաշրջիկները նախապես տարհանվել էին, այդուհանդերձ հրշեջներին չէր հաջողվել լավ նախապատրաստվել հրդեհի տարածմանը, կրակը վերահսկողության տակ է վերցվել 16 ժամ անց։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցել է 7 ուղղաթիռ և 40 հրշեջ մեքենա։