տուն Լուրեր Բլոգ Անզուգական ապուշություններ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից

Անզուգական ապուշություններ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից

335
0

photo

Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր բացառիկ հագեցած օր էր մի շարք կարկառուն ՀՀԿ-ականների կողմից արտաբերված տխմար մտքերի առատության առումով: Ախր մեկը մյուսից «լավն են», էլի, մարդ անգամ կասկածում է, որ ՀՀԿ ցուցակում զբաղեցրած հերթական համարը շնորհվում է ըստ ուղեղի ծալերի քանակի: Խնդրեմ, երեք հանրապետական ինտելեկտուալների մտավոր գլուխգործոցները:

1. Գալուստ Սահակյան
«Ես եկել եմ Ազգային ժողով 28 հազար դրամով, նույն ձևով աշխատել եմ, հիմա էլ ինչքան բարձրանա, նույն ձևով աշխատելու եմ»:

Չիրազեկված քաղաքացիների համար նշեմ, որ Գալուստ Գրիգորիչը ինչ մտել է խորհրդարան, բացի տխմար մտքեր հայտնելուց, ուրիշ բանում աչքի չի ընկել առանձնապես: Պետք է հարգանքի տուրք մատուցել նրա անկեղծությանը, մարդն ազնվորեն ասում է, որ ո՜նց հիմարություններ խոսել է, այդպես էլ շարունակելու է՝ անկախ նրանից, թե ինչքան կվարձատրվի:

2. Թոխմախի Մհեր
«Դուք հլը նայեք, թե էդ կարկառուն ընդդիմադիրներն ինչեր ունեն` վիլլաներ… Չեմ ուզում շատ խորանամ, բայց նայեք ընդդիմության գլուխգործոցներին, բոլորին էլ նայեք, տեսեք՝ ինչեր ունեն, չեմ ուզում անուններ տալ։ Ամեն մեկն էլ մի երեք-չորս հատ էլ կնիկ ունեն»։

Թոխմախի Մհերը որտեղի՞ց գիտի, թե ով քանի կնիկ ունի: Համենայն դեպս, այս դիտարկման տխմարությունն էլ ավելի է ընդգծվում՝ հաշվի առնելով, որ այս դարակազմիկ միտքը նա արտաբերել է՝ փորձելով պաշտպանել Իշխան Զաքարյանին, որի ճոխ առանձնատան մասին հարցրել են լրագրողները:

3. Գեներալ Սեյրան
«Տո լավ էլ իրավունք ունի ունենա նման առանձնատուն: Խի՞ չունի, խի, պաշտոնյան պիտի սովա՞ծ մնա: Մեզ նման ընկերներ ունի, սաղս էլ իրան օգնել ենք, տունն ինչ ա՞, որ չսարքի:
Հիմա ո՞վ ա ում հետ կիսվում, որ ինքը կիսվի ժողովրդի հետ: Ասենք` Իշխանի տունն էլ ծախինք, կերանք, բա հետո ի՞նչ ա լինելու Իշխանի պաշտոնից` ի՞նչ փող, զավոդ ա, ինչ ա»:

Էլի Իշխան Զաքարյանի առանձնատան թեմայով ու այս փառահեղ ճարում տխմարությունն այնքան թանձր է, որ ես լուրջ կասկածում եմ, որ գեներալ Սեյրանի գլխին թուրքական սնարյադ ա կպել կռվի ժամանակ… մի քանի անգամ ա կպել…
Հա, մեկ էլ զավեշտալի ա, որ ի պատասխան լրագրողի հարցի, Սեյրանը հայտարարել է, որ էդ մալուխների հարցը շուտով կպարզվի, և ես կրկին կասկածներ ունեմ, որ Սեյրանը ուղղակի չգիտի թե ի՞նչ ա նշանակում «մալուխ» բառը:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն, շնորհակալ եմ, որ ԱԺ ես մտցրել մարդկանց, ում տեղը լավագույն դեպքում գոմն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here