«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան երկարացրել է գործող պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Նոր համաձայնագիրը 5 տարի ժամկետով է։ 2017-18-ի խաղաշրջանի ավարտին Ինյեստայի պայմանագիրը ինքնաբերաբար կերկարացվի, եթե կիսապաշտպանը որոշակի թվով հանդիպումների մասնակցի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր պայմանագրի պամաձայն՝ Ինյեստան դառնալու է կատալոնցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիսը Լիոնել Մեսսիից հետո։
Ինյեստան «ԲարսելոնՂ է եկել 1996-ին։ Հիմնական կազմում նա հանդես է եկել 2002-ին։ Նրա հաշվին 479 հանդիպում և թիմի հետ վեաստակած 21 մրցանակ կա։