Время ծրագրի հաղորդավար Եկատերինա Անդրեևան մեկնաբանել է իր գործընկերոջ՝ Անդրեյ Մալախովի հայտարարությունն իր աշխատավարձի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Լավ իմաստով զարմացած էի, ուրախացա նրա համար: Ես նման գումար կյանքում չեմ տեսել»,- ասել է Անդրեևան՝ «Ռուսական ռադիոյով» հեռարձակվող «Երեկոյան շոու Ալլա Դովլատովայի հետ» ծրագրի ժամանակ:
Նշենք, որ Մալախովն ավելի վաղ հայտնել էր, որ «Առաջին ալիքում» աշխատելու տարիներին ամսական շուրջ 50 000 դոլար աշխատավարձ է ստացել:
Անդրեևան Ռուսաստանը «տղամարդկանց երկիր» է անվանել՝ նշելով, որ անհավասարությունն իրենց երկրում տարածված է, ու կանայք տարբեր ոլորտներում կարող են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ, այդ թվում և հեռուստատեսության: