Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն պատրաստվում է երկարաձգել պայամանագիրը «ծեր սինյորայի» հետ։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
34-ամյա անվանի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը։ Տարեկան նա կվաստակի 3.5 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Պիրլոն մասնակցել է 11 խաղի՝ դառնալով երեք գոլի հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Յուվենտուսը» պատրաստվում է Պիրլոյին փոխարինել ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտայով։