տուն Սպորտ Անդրեա Պիռլոյի արժանի ժառանգորդը

Անդրեա Պիռլոյի արժանի ժառանգորդը

416
0

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն ուշադրությամբ հետևում է եվրոպական ֆուտբոլի անցուդարձին և խոսել է իր հնարավոր «ժառանգորդի» մասին: Այս մասին գրում է armsport.am մարզական պորտալը:

«Միակ ֆուտբոլիստը, որը, հնարավոր է, նման է ինձ, Ֆրենկի դե Յոնգն է: Պյանիչը ևս որոշակի գծերով նմանություն ունի, սակայն մենք տարբեր ենք, և նա այլ մոտեցումներ ունի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը այս ամռանն է «Այաքսից» տեղափոխվել «Բարսելոնա», և անցկացրած 6 խաղերում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Պիռլոն ավարտել է ֆուտբոլային կարիերան 2017-ին և Իտալիայի հավաքականում անցկացրել է 116 հանդիպում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here