տուն Քաղաքական Անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում իրենց

Անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում իրենց

259
0

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ կառավարության դիմաց իր հրաժարականը պահանջող ՀՅԴ գործիչներին։

Հարցին՝ ինչու է աղմկում դաշնակցությունը, նախարարը պատասխանեց․ «Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որ տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»։

Նախարարը նշեց, որ դաշնակցությունը նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր․ «Նախ հասկանար՝ ինչու մերժվեց հասարակության կողմից, և երկրորդը՝ փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությանը»։

Դիտարկմանը՝ այսինքն Հրանտ Մարգարյանի ազդեցությունը դեռ կա՞, Հարությունյանը նշեց, որ տեղյակ չէ։

Հարցին՝ ինչ նկատի ունի նախարարը, որ հորդորում է կուսակցության դրսի կառույցների ուշադրությունը, պատասխանեց, որ այլ երկրներ կատարվող գործուղումների ժամանակ հանդիպում է տարբեր կառույցների հետ, այդ թվում` դաշնակացկան, և այնտեղի կառույցները շատ կառուցողական են ու ադեկվատ, քան տեղի դաշնակցականները։