Չինաստանի իշխանությունները տպագրել են չինացի զբոսաշրջիկների ուղեցույց, որով նրանց մասնավորապես արգելվել է «քիթ փորել» և «ձայնային ուղեկցությամբ լապշա ուտել» Այս մասին հաղորդում է The Sunday Morning Herald-ը:
Այս ձեռնարկը լույս է տեսել այն բանից հետո, երբ շատացել են հրապարակումները չինացի զբոսաշրջիկների «հրաշագործությունների» մասին: Չինաստանի ազգային զբոսաշրջային ընկերության կողմից հրապարկված ուղեցույցը կազմված է 64 էջից: Ըստ իշխանությունների` չինացիների ներկայիս կերպարը վնասում է երկրի ներկայիս իմիջին:
Չինացիներին «արգելվել է» միզել ջրավազաններում, ինքնաթիռներում գողանալ փրկարար բաճկոնները, եղունգները օգտագործել` ատամները փորելու համար եւ նման այլ բաներ: