Բրիտանացի դիպուկահարը մեկ կրակոցով սպանել է 6 թալիբների: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Դա տեղի է ունեցել դեռևս դեկտեմբեր ամսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:
20-ամյա զինվորը 850 մետր հեռավորությունից կարողացել է կրակել մահապարտ ահաբեկիչի ձեռքում գտնվող պայթուցիկի վրա, ռումբը պայթել է` սպանելով 6 թալիբների: Ըստ նույն աղբյուրի` զինվորին այս կրակոցով հաջողվել էր կանխել մեծ ահաբկչություն, քանի որ ահաբեկիչի վրա եղել է 20 կիլոգրամ պայթուցիկ:
Նույն դիպուկահարը 1,3 հազար մետրից սպանել է գնդացրով կրակող թալիբի: