Աղբյուրը՝ gov.uk
Հիմնական դրույթներ
Ծխելու և կորոնավիրուսի փոխազդեցության վերաբերյալ տեղեկատվությունը բազմազան է և անընդհատ փոփոխվում է: Հասանելի վկայության համաձայն կարող ենք ենթադրել, որ՝
• Ծխելու դեպքում ավելի բարձր է շնչառական վարակ ձեռք բերելու ինչպես նաև վարակվելու դեպքում ավելի շատ ախտանշանների ի հայտ գալու ռիկսը: Հետևաբար՝ կորոնավիրուսի ախտանշանները ծխելու դեպքում ավելի լուրջ կարող են լինել
• Ծխելը թողնելը կարող է անմիջապես բարելավել Ձեր առողջությունը, ներառյալ այն դեպքում, եթե Դուք ունեք ծխելու հետևանքով ի հայտ եկած հիվանդություն: Սա հատկապես կարևոր է և՛Ձեր. և՛ Ազգային առողջապահական մարմինների համար ստեղծված ճգնաժամային իրավիճակում
• Էլ. սիգարետը (նիկոտինի մատակարարման համակարգերրը) կարող է արդյունավետ միջոց լինել ծխելը թողնելու և ծխից ազատվելու համար
• Ներկայումս անհայտ է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ նիկոտինի մատակարման համակարգերը ծանր հիվանդությունների՝ մասնավորապես կորոնավիրուսի նկատմամբ զգայունության վրա
• Շատ մարդկանց համար նիկոտինի մատակարարման համակարգերը զգալիորեն ավելի քիչ վնասակար են, քան ծխախոտը և շատ կարևոր է խուսափել ծխելուն վերադառնալուց
Սիգարետը և կորոնավիրուսը
Կորոնավիրուսը շնչառական վարակ է, որն ազդում է թոքերի և շնչառական ուղիների վրա: Կա վկայություն, որ սիգարետ ծխելը կարող է շնչառական լուրջ վարակների առաջացման պատճառ դառնալ։
Ծխելը վնաս է հասցնում թոքերին ու շնչառական ուղիներին և ախտահարում իմունային համակարգը՝ նվազեցնելով օրգանիզմի հնարավորությունը՝ պայքարելու վարակի դեմ։
Սա նշանակում է, որ եթե ծխում եք, կորոնավիրուսի նման շնչառական վարակների ձեռքբերման ռիսկն ավելի մեծ է, իսկ եթե գոյություն ունեն ծխելու հետ կապված հիվանդություններ, դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։
Ծխելը թողնելն անմիջապես կբարելավի ձեր առողջությունը, նույնիսկ եթե տառապում եք ծխելու պատճառով առաջացած հիվանդությունից։
Ներկայումս Դուք կարող եք աջակցություն ձեռք բերել ծխելը թողնելու գործում, իսկ ճիշտ օգնությունը կարող է Ձեր հաջողության հնարավորությունը բազմապատկել երեք անգամ։ Նիկոտինի մատակարարման համակարգերի օգատգործումը նվազեցնում է ծխելու հետևանքով առաջ եկող ախտանշաններն ու օգնում է զերծ մնալ ծխից։
Վեյփինգն ու COVID-19-ը
Էլ․ սիգարետը (վեյփը) կարող է արդյունավետ միջոց դառնալ ծխելը թողնելու գործում։ Առողջության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունն օրեցօր զարգանում է։ Այնուամենայնիվ, պարզ է, որ վեյփինգն ավելի քիչ վնաս է պարունակում շնչառական համակարգի համար, քան ծխելը։ Շատ քիչ վկայություն կա վեյփինգի և կորոնավիրուսի փոխազդեցության մասին, և պարզ չէ՝ արդյոք վեյփինգն օգտագործողին ավելի զգայուն է դարձնում ծանր հիվանդությունների դեպքում, թե ոչ։
Վեյփինգը միևնույնն է, շատ ավելի քիչ վնասակար է, քան ծխելը և շատ կարևոր է խուսափել ծխելուն վերադառնալուց։