Անգլիայի արևմտյան դքսություններից մեկում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Դքսության քաղաքների բնակիչները բողոքում են վերջերս հայտնած «ձկան» տարօրինակ հոտից: Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Հոտի պատճառը, սակայն, ոչ մի կերպ չի հաջողվում պարզել:
Տարօրինակ հոտը առաջինը զգացել են Ռոչդեյլ և Օլդհեմ քաղաքի բնակիչները: Սոցիալական ցանցերում սկսեցին գրառումներ հայտնվել, ուր բնակիչները բողոքում էին անհասկանալի հոտից: