տուն Աշխարհ Անգելա Մերկելը ինքնամեկուսացել է

Անգելա Մերկելը ինքնամեկուսացել է

220
0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինքնամեկուսացել է, երբ հայտնի է դարձել, որ Գերմանիայի առաջնորդն անցած ուրբաթ շփում է ունեցել մի բժշկի հետ,  որի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Այդ պատճառով Գերմանիայի կանցլերը որոշել է որոշ ժամանակ անցկացնել ինքնամեկուսացման մեջ՝ բացառելով այլ մարդկանց հետ շփումը: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է, որ նույնիսկ տան կարանտինում գտնվելիս կանցլերը կշարունակի կատարել իր պարտականությունները:

Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 24 հազար դեպք: Վարակի զոհ է դարձել 94, ապաքինվել՝ 266 մարդ: