տուն Քաղաքական Միջազգային Անգելա Մերկելը ԵՄ ճկունության համար կոչ է արել փոփոխել այդ կառույցի հիմնական...

Անգելա Մերկելը ԵՄ ճկունության համար կոչ է արել փոփոխել այդ կառույցի հիմնական փաստաթղթերը

171
0

952847

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այդ պաշտոնը երրորդ անգամ ստանձնելուց հետո, Եվրոպայի համար արել է մի շարք կարևոր հայտարարություններ: Նա մասնավորապես դիմել է Եվրամիության անդամ երկրներին` կոչ անելով պատրաստ լինել փոփոխելու այդ միության կարևորագույն փաստաթղթերը, որպեսզի կառույցն ավելի ճկուն լինի: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Բունդեսթագում ելույթի ժամանակ Մերկելն ասել է, որ Եվրոպան կենսունակ և ամուր կլինի միայն որոշումն ընդունելիս որոշակի ճկունություն ցուցաբերելու դեպքում: Ըստ Մերկելի` թեպետ տնտեսական ճգնաժամն արդեն հաղթահարվում է, բայց նա կոչ է արել շարունակել տնտեսական բարեփոխումները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here