տուն Լուրեր Անապահով ընտանիքը կարող է վերականգնել իր նպաստը, բայց պետությանը գումարը վերադարձնելուց հետո

Անապահով ընտանիքը կարող է վերականգնել իր նպաստը, բայց պետությանը գումարը վերադարձնելուց հետո

278
0

ըն

Նոր Նորք համայնքում բնակվող Քալաշյանների ընտանիքը հայտնվել է բավական ծանր կացության մեջ: Ընտանիքը, որտեղ 9 անչափահաս երեխաներ են մեծանում՝ զրկվելէ պետական նպաստից, քանի որ ինչ-որ կարճ ժամանակ ընտանիքի հայրը աշխատել է. «Ամուսինս մեկ ամիս աշխատել է և ես էլ իրեն օգնել եմ: Ամբողջ գիշեր աշխատել ենք, բայց ստացել ենք 49 000 դրամ աշխատավարձ: Հետո տեսա, որ ամուսինս հյուծվում ա անքնության պատճառով՝ դուրս եկավ աշխատանքից»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը` Քրիստինե Քալաշյանըˋ ավելացնելով, որ պետության կողմից տրված նպաստով վճարում էին բնակարանի վարձը, որը հիմա չեն կարողանում վճարել:

Այս կապակցությամբ մենք կապ հաստատեցինք ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության հետ, որտեղից վստահեցրին,որ տվյալ ընտանիքը կարող է վերականգնել իր նպաստը.«Եթե նպաստ ստացող ընտանիքից որևէ մեկը աշխատում է , ապա իրենց հաշվիվը զրոյացվում է: Աշխատանքի կորստի դեպքում իրենք նորից կարող են վերականգնել իրենց նպաստը, սակայն պետք է պետությանը վերադարձնեն այն գումարը, որը իերնք ստացել են այն ընթացքում, երբ աշխատել են»,-տեղեկացրին նախարարության աշխատակիցները ավելացնելով, որ այս դեպքում որևէ խնդիր չպետք լինի նպաստը վերականգնելու համար: