«Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը ԱԺ-ում 2020 թ. բյուջեն ներկայացնող ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝ ՊԵԿ ունեցած կադրերը բավականացնո՞ւմ են քանակապես ու որակապես անհրաժեշտ վարչարարություն իրականացնելու համար:
«Ավելի քան 800 հոգի աշխատանքից ազատվել է 2019-ին, մի մասը` սեփական նախաձեռնությամբ, մի մասը` կրճատումների արդյունքում, բայց դրա 60 տոկոսի չափով էլ նոր աշխատուժ ենք ընդունել, մի մասը՝ անփորձ, կայացած մասնագետին պահել այս աշխատավարձով կամ աշխատանքի հատուցման լրացուցիչ գործիքակազմով, շատ ավելի բարդ է: Մենք որդեգրել ենք մեկ այլ քաղաքականություն. բերում ենք նոր կադրին, դարձնում ենք մեր ուզած կադրը, բայց միշտ ռիսկը կա, որ կգնա մասնավոր հատված»,- նշեց Դավիթ Անանյանը:
Սա կանխելու ճանապարհը համարել է պետական համակարգում արժանապատիվ վարձատրություն ունենալուն ուղղված քայլերը: