տուն ժամանց Շոու-բիզ Անահիտ Սիմոնյանը պատմում է իր նոր երգի մասին (աուդիո)

Անահիտ Սիմոնյանը պատմում է իր նոր երգի մասին (աուդիո)

216
0

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր երգ է հրապարակել youtube կայքի իր անձնական էջում: Երգը կոչվում է Դու կյանքիցս առավել ես: Araratnews.am-ին հաջողվեց կապվել Անահիտի հետ եւ հարցնել մանրամասներ երգի մասին:

— Երգի հեղինակն է իմ շատ սիրելի Մանե Հակոբյանը: Ճիշտն ասած, այն նոր չէ, սակայն տեսահոլովակ չէինք նկարահանել, այդ պատճառով այն չէր տարածվել: Այժմ հնարավորություն ունեմ երգերս մատուցել youtube կայքի միջոցով: Դու կյանքիցս առավել ես-ը տեղադրել ենք իմ անձնական էջում, որպեսզի մարդիկ այն կարողանան լսել: Ինքս երգը շատ եմ սիրում: Կարելի է ասել, Մանեն այն գրել է իմ կյանքի որոշակի ժամանակահատվածի մասին: Հուսով եմ այն կսիրեք նաեւ Դուք:

Զրուցեց` Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here