Թուրքիայի մայրաքաղաքի դատարանը որոշում է կայացրել հանելու Youtube կայքի սահնանափակումները և այն հասանելի դարձնել օգտատերերի համար: Նշվում է, որ այս որոշումը հետևել է Սահմանադրական դատարանի այն վճռին, որով անօրինական է համարվել Twitter միկրոբլոգերի կայքի սահմանափակումները:
Անկարայի դատարանի որոշումը պետք է քննարկվի նաև վերին ատյաններում: Այդ պատճառով Youtube-ն առայժմ անհասանելի կմնա:
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ Թուրքիայում չեն գործում այս երկու կայքերը: Սպասվում է, որ այսօրվանից Twitter-ը հասանելի կդառնա օգտատերերի համար: