Չինաստանում Տիբեթի ինքնավար մարզի Շանգրի Լա Դեչեն գավառում այրվում է հայտնի փայտե գյուղը, որը մեծ ժողովրդականություն էր վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Հրդեհը սկսվել է շաբաթ օրվա գիշերը։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 1000 մարդ։ Փրկարարներն ու հրշեջները չեն կարողանում կանխել հրդեհի տարածումը մյուս շինությունների վրա։