տուն Քաղաքական Հայաստան Այս տեմպերով հնարավոր կլինի կոտրել վիրուսի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան

Այս տեմպերով հնարավոր կլինի կոտրել վիրուսի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան

241
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում խոսեց մեր երկրում կորոնավիրուսի մասին:

Կառավարության ղեկավարը խնդրանքով դիմեց հանրությանը և տեղեկացրեց, որ եթե հանրությունը շարունակի այս տեմպերով պահպանել պարետի սահմանափակումները, հավանաբար մեկ շաբաթ հետո հնարավոր կլինի կոտրել կորոնավիրուսի ողնաշարը: Վարչապետն ասաց, որ երեկ` վերջին շաբաթվա ընթացքում կատարված թեստավորման արդյունքներով, աննախադեպ արդյունք ենք գրանցել` ընդամենը 11 դրական արդյունք:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ ունեցել ենք ևս մեկ մահվան դեպք:

Վարչապետն ասաց, որ այս դինամիկան, համապատասխան գործիքների կիրառման պայմաններում, եթե պահպանենք, ապա  հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին:

Նիկոլ Փաշինյանը հասարակությանը հորդորեց ուշադիր լինել իր խոսքերին, հատկապես, որ իր խոսքում անընդհատ կար եթե շաղկապի գործածությունը:

Հայկ Մագոյան