տուն Uncategorized Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ. վարչապետ

Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ. վարչապետ

257
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի  իր էջում գրել է.

«Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի:

Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:

Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»: