Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր անձ հավասար է օրենքի առաջ. այս սկզբունքը նշանակում է հավասար հնարավորություններ առանց խտրականության, իսկ անձինք տարբեր են, հետևաբար ընձեռած հնարավորություններից օգտվում են տարբեր. մեկը լավ է սովորում, մյուսը` վատ, մեկը շատ է աշխատում, մյուսը` քիչ, և շարունակելի…, արդյունքում մեկը շատ է վարձատրվում, մյուսը` քիչ։ Ահա այս պարզ բանաձևի խախտումը հակաբնական է, հակաօրինական և ենթադրում է պատասխանատվություն։ Ցանկացած ավելի պատասխանատու աշխատանք, լինի այն նախարարի, թե այլ կառույցի ղեկավարի, պետք է լինի համեմատաբար ավելի շատ վարձատրելի, և տեսականորեն նման աշխատանքներ պետք է կատարեն այդ աշխատանքները կատարելուն ունակ քաղաքացիներ, հակառակ դեպքում նրանք վաղ թե ուշ կհեռացվեն կամ կհեռանան»։
տուն Հասարակություն Իրավական Այս պարզ բանաձևի խախտումը հակաօրինական է և ենթադրում է պատասխանատվություն. փաստաբան