տուն Լուրեր Այս պահին «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի անդամների ստորագրահավաքը չի խոչընդոտվում

Այս պահին «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի անդամների ստորագրահավաքը չի խոչընդոտվում

262
0

Մոտ մեկ ժամ առաջ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ Թամանյանի արձանի մոտ ինչ որ անձինք խոչընդոտում են  «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի անդամների կողմից իրականացվող ստորագրահավաքը:

Araratnews.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը հայտնեց, որ ինքը ժամանել է դեպքի վայր: Պարզվել է, որ խոչընդոտողները Կասկադ համալիրի անվտանգության աշխատակիցներն են: Նա փորձել է զրուցել անվտանգության ծառայության պետի հետ, սակայն լրագրողների առկայությամբ վերջինս խուսափել է մոտենալ: Այս պահին ստորագրահավաքը չի խոչընդոտվում և շարունակվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here