The Washington Post-ն այսօր կարծիք է հայտնել, որ Ուկրաինա- ԵՄ -Ռուսատսան լարվածության ֆոնին պաշտոնական Վաշինգտոնը «քչախոս է», քանի որ չի ցանկանում լրացուցիչ լարվածություն մտցնել Կրեմլի հետ հարաբերություններում։
Վաշինգտոնն Ուկրաինայում տեղի ունեցած զանգվածային ակցիաներին արձագանքեց չափավոր և խուսափողական, քանի որ այս պահին Մոսկվան ավելի կարևոր է թե՛ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում, և թե՛ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։
Քերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական խորհրդի նիստի նախօրեին կոչ էր արել ուկրաինացիներին՝ առանց բռնությունների պայքարել սեփական իրավունքների համար, իսկ իշխանութոյւններին՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների դեմ։ Այն հարցին, թե ինչու այս հարցում ԱՄՆ-ն ավելի կոշտ չէ, Քերին պատասխանել է, որ Ուկրաինան ի վիճակի է իքնուրույն կատարել իր ընտրությունը, որը պետք է արտացոլի այդ ազգի կամքը։ Նրա կարծիքով՝ «Յանուկովիչն ընդունել է անձնական որոշում», որը չի ստացել բնակչության աջակցությունը։