տուն Լուրեր Այս մեխանիմզը հակասության մեջ մտավ մեր միլիոնավոր համաքաղաքացիների հետ. Միքայել Մելքումյան

Այս մեխանիմզը հակասության մեջ մտավ մեր միլիոնավոր համաքաղաքացիների հետ. Միքայել Մելքումյան

121
0

timthumb

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց կիրառվող տուգանքները այնպես պետք է սահմանվեն, որ տուգանքները իսպառ վերանան:

«Այսինքն նվազագույնի հասցնենք տուգանքները: Այս մեխանիմզը հակասության մեջ մտավ  մեր միլիոնավոր համաքաղաքացիների առօրյայի հետ: Այսինքն մարդը չի կարողանում ապրի: Մոտավորապես 350 հազար մարդ ստանում է մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձ: Մարդը ստանում է 50-60 հազար դրամ տուգանք ու միանգամից շոկի մեջ է ընկնում: Ասում են համաչափ է տուգանքը, բայց մի հատ մեր ժողովրդին հարցրեքˋ ինքը ինչ վիճակում է: Ոստիկանությունը այս հարցը դրեց, լուծեց, բայց ոնց ազդեց դա ժողովրդի վրա, պարզվեց որ շատ մեծ վնասներ տվեց: Հանարային դժգոհությունը մեծացավ»,-ասում է Մելքումյանըˋ անդրադառնալով տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերի եւ արագաչափերիˋ ֆիքսած խախտումների տուգանքների չափերին:

Նա կարծում է, որ այդ առումով լուծումներ պետք է կատարվեն եւ խորհրդարանական լսումների արդյունքում պետք է ձեւավորվի  հանձնաժողովˋ հարցը լիագումար նիստ մտցնելու համար: