Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչպես է իր թիմը պատրաստվում անցկացնել Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը։
«Չեմ կարծում, թե դժվարություն եմ ունենալու «Ռեալի» հետ խաղի սխեման ընտրելիս։ Առաջին խաղի արդյունքը մեզ էլ հնարավորություններ չի տալիս (առաջին խաղում գերմանական ակումբն արտագնա հանդիպման ժամանակ պարտվել է 0։3 հաշվով — խմբ․)։ Սակայն, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կարծում, որ մենք պետք է առաջին հինգ րոպեների ընթացքում գոլ խփենք։
Եթե «Ռեալի» հետ խաղում թիմը բավարար կենտրոնացած չէ, այն բաց կթողնի ավելի քան երեք գոլ։ Իսկ եթե դա չեմ ուզում։ Մադրիդում չկարողացանք լավ խաղալ, թեպետ շատ վտանգավոր պահեր ուեինք։ Մենք վատ էին պաշտպանվում և չէինք կարողանում իրացնել մեր պահերը, հենց սա է, որ ուզում ենք փոխել», — ասել է Կլոպը։