տուն Հասարակություն Առողջապահություն Այս ընթացքում Չինաստանից Հայաստան է վերադարձել 214 ՀՀ քաղաքացի. կարանտինի գոտում գտնվողների...

Այս ընթացքում Չինաստանից Հայաստան է վերադարձել 214 ՀՀ քաղաքացի. կարանտինի գոտում գտնվողների մոտ խուճապ չկա. ՀՀ դեսպան

312
0

Պարոն դեսպան, ներկայումս քանի՞  ՀՀ քաղաքացի է բնակվում Չինաստանում, իրենցից քանի՞սն են կապ հաստատել դեսպանության հետ, արդյո՞ք ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվել են հատուկ հարցեր, եւ արդյո՞ք հնարավոր է եղել դրանց լուծում տալ:

Ներկայումս ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն՝ իրենց տվյալներն ուղարկելու դեսպանության հորդորին արձագանքել է շուրջ 470 քաղաքացի, որոնց մի մասը վերջին օրերին Հայաստան է վերադարձել: Սակայն, մեր կարծիքով, դա չի արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ կան քաղաքացիներ, որոնք դեսպանության հայտարարությանը չեն արձագանքել: Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացվել է, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ վերադարձել են Հայաստան: Այսպես, համաձայն մեր նախնական հաշվարկների՝ հունվարի 25-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան է վերադարձել  214 ՀՀ քաղաքացի: Նշենք, որ առ այսօր շարունակում ենք ստանալ  լրացուցիչ տեղեկություններ ՀՀ քաղաքացիներից, որոնք լրացվում են դեսպանության համապատասխան տվյալների բազայում:

Մեր քաղաքացիներից դեսպանությունում որեւէ հարցով ստացված դիմում (հիմնականում դիմում են էլեկտրոնային կապի միջոցով) երբեւէ անարձագանք չի մնում: Բնականաբար, այս պահին դիմումների մեծ մասը վերաբերվում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա իրավիճակին, եւ յուրաքանչյուր դեպքում դեսպանությունը փորձում է իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն տրամադրել եւ տալ հարցի լուծում, այդ թվում՝ ՉԺՀ իշխանությունների հետ համագործակցության շրջանակներում:

Նման մեծ պետությունում ինչպե՞ս է դեսպանությունը կապ ապահովում ՀՀ քաղաքացիների հետ: Արդյո՞ք առկա են բարդություններ: Ինչպե՞ս է պահպանվում կապը:

Իրավացի եք, նման մեծ երկրի պայմաններում դեսպանություն են այցելում հիմնականում Պեկինում բնակվող ՀՀ  քաղաքացիները, իսկ այլ քաղաքներում բնակվող քաղաքացիների հետ կապն ապահովվում է հեռախոսի, էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաեւ օգտագործվում են սոցիալական ցանցերի եւ բջջային հավելվածների հարթակները, որտեղ գրանցված են ՉԺՀ-ում բնակվող հայերը, ինչպես նաեւ դեսպանության դիվանագետները:

Սկզբունքորեն որեւէ խնդիրներ կապի ապահովման հարցում չկան, բացառությամբ կայուն հեռախոսակապի բարդություններին առնչվող մի քանի քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների, որոնք լուծվել են:

Օրերս քաղաքացիներից մեկի կողմից հրապարակում եղավ, որ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին չի ներկայացրել հստակ քայլերի դիմելու հորդոր, այլ նշել է, որ քաղաքացիները պետք է իրենք որոշենք իրենց հետագա քայլերը: Արդյոք ինչ հորդորներ են ներկայացվել ՀՀ քաղաքացիներին եւ ինչի մասին է խոսքը:

Ինչպես նշվեց, վերջին օրերին ստացված դիմումները եւ հարցադրումները կապված էին ստեղծված իրավիճակի հետ: Հարկ է նշել, որ իրավիճակը փոխվում է ոչ թե ամեն օր, այլ գրեթե ամեն ժամ: Այս իրավիճակում դեսպանությանը դիմած քաղաքացիների շրջանում տարակարծություն կա. նրանցից ոմանք ցանկություն են հայտնում մեկնելու Չինաստանից, մյուսները հստակ նշում են, որ իրենց ապահով են զգում Չինաստանում ներկա բնակության վայրում եւ կարծիք հայտնում, որ ամենամեծ ռիսկերը պարունակում է հենց տեղափոխվելու գործընթացը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացուն մանրամասն բացատրվում է ներկա իրավիճակը, սակայն, որեւէ մեկին դեսպանությունը չի կարող պարտադրել ընդունել այս կամ այն որոշումը: Նշեմ նաեւ, որ ներկայումս որեւէ պետություն չի իրականացնում իր քաղաքացիների տարհանում Չինաստանից՝ բացառությամբ Հուբեյ նահանգի:

Արդյոք հայերի մեջ կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայաստան տեղափոխվող քաղաքացիների՝ կարանտինում պահելու ուղղությամբ:

Ներկա պահին դեսպանությունը տեղեկություններ չի ստացել Չինաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպքերի մասին: Վստա՛հ եղեք, որ նման դեպքում դեսպանությունը անմիջապես կտեղեցկացվեր, մանավանդ, որ օտաերկրացիների վարակման դեպքերը գտնվում են ՉԺՀ իշխանությունների հատուկ ուշադրության ներքո: Հայաստանում Չինաստանից տեղափոխված քաղաքացիներին կարանտինում պահելու մասին հարցով կարծում եմ առավել նպատակահարմար է դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը: Եթե չեմ սխալվում, այս հարցով արդեն նախարարությունից արձագանք եղել է:

Արդյոք ՀՀ քաղաքացիները ցանկանո՞ւմ են վերադառնալ Հայաստան, վերադարձի քանի  դիմում է ներկայացվել ՀՀ դեսպանություն:

Դեսպանություն դիմած քաղաքացիների կարծիքներն այդ հարցի կապակցությամբ նույնպես միանշանակ չեն: Ոմանք հայտնում են, որ որեւէ ցանկություն չունեն նման վիճակում վերադառնալու, ոմանք էլ նշում, որ պարտադիր վերադառնալու են Հայաստան: Ընդ որում, վերջիններիս հարցերը հիմնականում կապված են ընտրվելիք երթուղիների, ավիաընկերությունների, տարանցիկ երկրներում ստեղծված պայմանների հետ: ՀՀ քաղաքացիների մի մասը ցանկություն է հայտնել անմիջապես վերադառնալ Հայաստան:

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳՆ-ի հանձնարարությամբ դեսպանությունը համապատասխան հայտարարություն է տարածել Չինաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների շրջանում, որով հորդորում է հստակեցնել Հայաստան վերադառնալու իրենց ցանկությունը: Այսօրվա դրությամբ այդ հայտարարությանն արձագանքել է 15 ՀՀ քաղաքացի: Ստացված պատասխաններն ամփոփելուց հետո կկայացվի համապատասխան որոշում:

Արդյո՞ք դիտարկվում է ֆինանսական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, եւ արդյո՞ք  նման դիմումներ ստացվել են:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում