տուն Քաղաքական Հայաստան Այս գործիքը մեղմելու է հարկատուների մոտ առաջ եկած խնդիրները. Դավիթ Անանյան

Այս գործիքը մեղմելու է հարկատուների մոտ առաջ եկած խնդիրները. Դավիթ Անանյան

287
0

Կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մամուլի ասուլիսը:

Թեմա` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները:

ՊԵԿ նախագահը ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Դավիթ Անանյանը մասնավորապես ասաց, որ հարկ վճարողների համար, կապված իրավիճակի հետ, Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ՝ հարկ վճարողներին օգնելու նպատակով:

Ըստ երևույթին, նոր գործիք են առաջարկում. մինչև 1.5 միլիոն պարտք ունեցողներին պետությունը վարկ է ձևակերպում պարտավորությունները կատարելու համար:

Այս գործիքը մեղմելու է հարկատուների մոտ առաջ եկած խնդիրները: Այս գործառույթը ուժի մեջ է մտնում ապրիլի 21-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Հայկ Մագոյան