տուն Քաղաքական Միջազգային Այսօր Քերի-Էշթոն-Զարիֆ բանակցությունները կշարունակվեն․ Ակնկալվում է լուրջ առաջընթաց

Այսօր Քերի-Էշթոն-Զարիֆ բանակցությունները կշարունակվեն․ Ակնկալվում է լուրջ առաջընթաց

140
0

url1

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները երեկ ուշ երեկոյան հաստատել են, որ ԱՄՆ-ԵՄ-Իրան բանակցություններն այսօր շարունակություն կունենան։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դադարեցրել է իր այցելությունը արաբական երկրներ և շտապ ժամանել է Ժնև, որտեղ անցնում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրան — «վեցյակ» բանակցությունները։

Պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ արտաքին գերատեսչության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը հաստատել են, որ բանակցությունները շարունակվելու են։ Ակնկալվում է, որ այս հարցով կարձանագրվի լուրջ առաջընթաց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here