տուն Լուրեր Այսօր Փարաջանովի ծննդյան 90 ամյակն է

Այսօր Փարաջանովի ծննդյան 90 ամյակն է

213
0

 

1338779

Այսօր լրանում է հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծննդյան 90 ամյակը: Նա ծնվել է 1924-ի Թբիլիսում:

Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ-ին ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։

987293795

Փարաջանովի գլուխգործոցն է համարվում «Նռան գույնը» ֆիլմը (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։

987288480

Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջˋ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2):

Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ լեգենդը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով:Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից՝ 1990 թվականի հուլիսին Երեւանում: 2010 թ-ին Հոլիվուդում ստեղծվեց Փարաջանով-Վարդանով Ինստիտուտըˋ այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:

20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ստացեկ է նաեւ Հայաստանի ժողովրդական արտիստի (1990) եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստի (1990) կոչում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here