«Երբ ամուսնացա երրորդ սերնդի ամերիկահայ երիտասարդի հետ, երբևէ չէի մտածում, որ կարող է Հայաստան վերադառնամ: Նախքան Րաֆֆիի հետ հանդիպելը շատ հայ ընկերներ ունեի, սակայն որևէ մեկի մոտ չէի նշմարել այդքան ընդգծված հայրենասիրություն, ինչպիսին նրա մոտ էր: Երբ ծանոթացա Րաֆֆիի հետ, ապշել էի, քանի որ արդեն երրորդ սերնդի ներկայացուցիչն էր, ով Միացյալ Նահանգներում էր ապրում, սակայն ոչ միայն հայերեն էր խոսում, այլև ռուսերեն»,-ահա այսպես էր նկարագրում իրենց ծանոթությունից ստացած առաջին տպավորությունները «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր, Ռաֆֆի Հովհաննիսյանի տիկին Արմինե Հովհաննիսյանը:
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի հոբելյանն է, նա դառնում է 60 տարեկան: Araratnews.am-ը իր ջերմ բարեմաղթանքներն է հղում քաղաքական, հասարակական գործչին:
Նշենք, որ նրա համար 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո նրա Հայաստան գալը եղավ ճակատագրական
Վերջինս ընտանիքով տեղափոխվեց Հայաստան, որպեսզի հենց հայրենիքում կիսեն բոլորի տխրությունը, իսկ հաղթանակներն էլ միասին նշեն: