Այսօր նշվում է տղամարդկանց համաշխարհային օրը։ Շնորհիվ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի՝ համաշխարհային հանրությունը սկսել է նշել արական սեռի ներկայացուցիչների օրը։
Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությունը ժամանակին աջակցություն ստացավ ՄԱԿ-ի Վիենայի գրասենյակում, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպություններում, ինչից հետո նոյեմբերի առաջին շաբաթ օրը սկսեցին նշել որպես տղամարդկանց համաշխարհային օր։
Հետաքրքիր է, որ գոյություն ունի տղամարդկանց միջազգային օրը, որը նշվում է նոյեմբերի 19-ին։ Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին, որից հետո տարածվել ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Սինգապուրում, Մալթայում, Հարավային Աֆրիկայում և այլն։