Այս գիշեր Երկիր մոլորակից կդիտվի այս տարվա վերջին լուսնային խավարումը։ Լուսինը մասամբ կփակվի երկրի կողմից և Արևի շողերը չեն կարողանա հասնել նրա մակերեսին։ Ամենաշատը «կտուժի» Երկիր մոլորակի հարավային կիսագունդը։
Այն կսկսվի Երևանի ժամանակով 01։48-ից և առավելագույնին կհասնի 3։50-ին։ Լուսնի մասնակի խավարումը հատկապես լավ կտեսնեն Արևմտյան Սիբիրից մինչև Ատլանտյան օվկիանոս և ամերիկյան մայրցամաքի տարածքներից։