Այսօր միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է:
1946 թ-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ծնված հասարակական-քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը եղել է նաեւ ժամանակակից արձակագիր եւ հրապարակախոս:
Նա ծառայել է խորհրդային բանակում։ 1974 թ-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ։
Վանո Սիրադեղյանը եղել է Հայաստանի գրողների միության անդամ, «Առավոտ» թերթի հիմնադիր, իսկ 1988 թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։
Նա բազմաթիվ պատմվածքների եւ գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են նաեւ վրացերենով:
1990–1992 եւ 1997–2000 թթ-ին Վանո Սիրադեղյանը եղել է ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992 թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1992-1996 թթ. աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարար, 1996-98թթ-ին Երեւանի քաղաքապետ, իսկ 1996 – 1999 թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր։
1999թ-ին Վանո Սիադեղյանը վերընտրվում է որպես պատգամավոր։ 2000 թ-ին խորհրդարանը՝ նիստերին անհարգելի կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ, Սիրադեղյանին զրկում է պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա` պատգամավորական մանդատից:
Նա մեղադրվում է «սարքած-ծրագրված սպանության» մեջ եւ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։