Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայում այսօր բացվել է Նելսոն Մանդելայի հսկայական արձանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հարավային Աֆրիկայի 8-րդ նախագահի արձանը տեղադրել են 9-օրյա սգի ավարտի հաջորդ օրը: Արձանը կանգնած է այն շենքի մոտ, որտեղ 1994 թվականին Մանդելան, որպես առաջին սևամորթ նախագահ, իրականացրել է իր երդմնակալության արարողությունը:
Հիշեցնենք, որ Մանդելայի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 15-ին նրա հայրենի Քունու գյուղում: