Ուկրաինայի Ռադայի պատգամավոր, Յուշչենկոյի կառավարման տարիներին մի քանի կարևոր պաշտոններ զբաղեցրած Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հինգշաբթի օրը հայտնի է դառնալու Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման ժամկետը:
«Հինգշաբթի մենք սպասում ենք ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման ժամկետի հրապարակմանը», — ասել է Պորոշենկոն: Քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ն լրացուցիչ կտեղեկացնի, թե երբ են հանվելու ուկրաինական արտադրողների ապրանքների արտահանման սահմանափակումները և բացվելու շուկաները:
Նա հավելել է, որ ուկրաինական կողմը մտադիր է որքան հնարավոր է շուտ ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը: