Չինաստանը վերջին 37 տարում կդառնա առաջին պետությունը, որի տիեզերական սարքը վայրէջք կկատարի Լուսնի վրա։ Վեց անիվ ունեցող «Չանյե 3» հրթիռը «Յույտու» ռոբոտով վայրէջք է կատարելու Ծիածանի ծոցում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լուսնագնացը կարող է տեղափոխվել 200 մ/ ժ արագությամբ և մագլցել 30 աստիճան թեքություն ունեցող սարեր և բլուրներ։ Այս նախագիծը Չինաստանի տիեզերական մեծ ծրագրի մի մասն է։