Այսօր աշխարհում նշվում է «շնորհակալության» միջազգային օրը։ Այս մասին տեղեկացնում է Rosbalt-ը։
Յուրաքանչյուր լեզվում «շնորհակալությունը»շատ կարևոր նշանակություն ունի տվյալ երկրի ժողովրդի կամ ժողովուրդների համար։ Եվ պատահական չէ, որ գոյություն ունի նաև այս «քաղաքավարի» տոնը, որը նշում են ամբողջ աշխարհում։
Այս բառը շատ կարևոր է նաև միջանձնական հարաբերություններում և թույլ է տալիս հասնել փոխըմբռնման։ Պատահական չէ նաև, որ զբոսաշրջային շատ ուղեցույցներում տվյալ երկրի հիմնական բառապաշարը ներկայացնելիս՝ առաջին շարքերում նշվում է հենց «շնորհակալությունը», ինչը թույլ է տալիս հարգանք դրսևորել այդ երկրի քաղաքացիների նկատմամբ և շփում հաստատել։