տուն Աշխարհ Այսօր մենք պատմություն կերտեցինք. Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Այսօր մենք պատմություն կերտեցինք. Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

679
0

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով: Մասնավորապես, Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Հաջորդ նկարով Քարդաշյանն իր  հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:

Հեռուստաաստղն իր 150 մլն հետևորդների հետ կիսվել է նաև «Twitter»-յան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառմամբ:

Քարդաշյանը  նաև մաղթել է բարի ընթերցանություն՝ տրամադրելով «The New Yor Times»-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here