Գրադարանավարի օրն է այսօր. օրը որպես տոն ՀՀ-ում նշվեց 2004 թվականից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը «Գրադարանավրի օրն է»:
Այս տարի այն կրկնակի տոնի է վերածվել, որովհետև տարին հոբելյանական է՝ նշում ենք երկու անհաս գագաթների, հայ մշակույթի ու գրականության անկյունքար ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և ամենայն հայոց վարդապետ՝ Կոմիտասի 150-ամյակները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում կիրականացվի 354 միջոցառում: