Հայտնի է, որ այսօր Ուելսում գումարվելու է ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որին ներկա են լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ սպասվում է հայտարարության ընդունում։ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այսօր ներկա են գտնվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Սպասվում է ընդհանուր արժեքների և նպատակներ վերաբերյալ ազդեցիկ հայտարարություն», — գրել է նա։