Այսօր Ուկրաինայի ղեկավարությունը կարող է Ղրիմից ուկրաինական ԶՈւ զինծառայողների կենտրոնացված դուրսբերման մասին որոշում կայացնել։ Այս մասին «Կորեսպոնդենտին» հայտնել է անանուն աղբյուրը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում։
«Ղրիմից զինծառայողների կենտրոնացված դուրսբերման հարցը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի օրակարգում է, որը նախատեսված է անցկացնել այսօր։ Սպասվում է, որ ընդունվելու է համապատասխան որոշումը», — հայտնել է աղբյուրը։
Նախատեսվում է նաև հավանություն տալ ղրիմյան փախստականների վերաբնակեցման հատուկ ծրագրին։