Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան չի աջակցում գործարարներին, ովքեր դիմել են նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը մեկ տարով հետաձգելու համար։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
«Կարծում եմ, եթե հետաձգենք, ապա մենք երբեք պատրաստ չենք լինի»,- ասել է նախարարը Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա շեշտել է, որ Ասոցացման պայմանագիրն ինքնին ենթադրում է ուկրաինացի արտադրողների համար մի շարք կոնկրետ միջոցներ և բարեփոխումներ։
«Ավելին, եթե Ուկրաինան մինչ այդ կատարի ակտիվ ընդհանուր բարեփոխումներ, ապա ստորագրելուց հետո մենք կիրականացնենք եվրոպական մոդելի բարեփոխումներ, քանի որ առանց այս պայմանագրի իմաստ չկա Ուկրաինայում ներդնել եվրոպական կանոններ։ Իմաստը կա, եթե գոյություն ունի ամուր քաղաքական համագործակցություն, ԵՄ-ին քաղաքական կախվածություն», — ասել է Կոժարան։