Ապրիլի 29-ին Երկրի կողքով մոտ երկու կիլոմետր տրամագծով երկնաքար կանցնի: Ինչպես հայտնում է The Guardian-ը խոսքը վերաբերում է 1998թ. ՆԱՍԱ-ի կողմից հայտնաբերված 1998 OR2 երկնային մարմնին:
Աղբյուրը հայնտնոեւմ էնաև, որ գիտնականների պնդմամբ երկնաքարը որևէ վտանգ չի ներկայացնում Երկրի համար, քանի որ կանցնի անվտանգ 4,5 մլն կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ դա 16 անգամ ավելի է մեծ է Լուսնի և Երկրի միջև եղած հեռավորությունից:
Հաջորդ անգամ այս երկնաքարը Երկրի կողքով կանցնի 2079թ.: Այդ ժամանակ դրա և մոլորակի միջև եղած հեռավորությունն այժմյան հեռավորությունից 3,5 անգամ պակաս կլինի:
Գիտնականները, որոնք ապրիլի կեսից հետևում են երկնաքարի տեղաշարժին, նկատել են, որ դրա շուրջ գտնվող փոշու և բեկորների կույտի ֆոնին այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երկնային մարմինը դիմակ է կրում: