տուն Հասարակություն Այսօր գրկելու օրն է

Այսօր գրկելու օրն է

251
0

Ա՜յ քեզ տոն՝ ԳՐԿԵԼՈՒ ՕՐ
Ի՞նչ լավ է հորինվել այս գեղեցիկ տոնը՝ գրկելու օր:

Պարզվում է մենության ու մտերիմ ունենալու մտորումների արդյունքում էլ ծնվել է այդ գաղափարը հեռավոր Ավստրալիայում:
Խուան անունով մի երիտասարդ անցյալ դարի 70-ական թվականներին մեկնեց Ավստրալիա՝ Սիդնեյ: (Այնտեղ են հիմա մեր մտերիմներից երգիչներ Էդվարդ Դարբինյանը, Արաքս Մանսուրյանը):

Խուան անունով այդ երիտասարդը տխրություն ուներ, որովհետև սիրած աղջկա հետ իր սերը չէր ստացվել: Սիդնեյում էլ նա դիմավորող չունեցավ, ու դրանից ավելի տխրեց:

Ի՞նչ արեց այդ տխուր, բայց հնարամիտ երիտասարդը. նա «Գրկելը անվճար» վերտառությամբ մի պլակատ գրեց՝ պահեց կրծքի վրա ու կանգնեց օդանավակայանի մուտքի մոտ: Սկզբում մարդիկ անտարբեր անցնում էին: Շատերը նրան գիժ էին համարում:
…Բայց ահա նրան մոտեցավ մի կին ու ասաց.
-Ես մենակ եմ և շատ եմ ուզում, որ ինչ-որ մեկն ինձ գրկի:
Ուրախացավ, աշխարհով մեկ եղավ երիտասարդը, և նրանք գրկախառնվեցին:
Երկուսն էլ վանեցին իրենց մենությունն ու երջանկացան իրենց գրկախառությամբ: Անցնող-դարձողները հրճվանքով էին նայում նրանց, և ոչ մեկն այլևս գիժ չէր համարում երիտասարդին:
…Ահա այդ օրից Ավստրալիայում գրկախառնության շարժում սկսվեց ու դարձավ տոն, որը հետո տարածվեց նաև Եվրոպայում, ու այդ օրը դարձավ համաշխարհային տոն:
Ասում են, թե այդ օրը՝ Հունվարի 21-ին, կարող են գրկախառնվել բոլորը, անգամ անծանոթները, գրկախառնվեն հոգեկան ջերմությամբ:
…Ուրեմն հիշենք, որ ԱՅՍՕՐ՝ հունվարի 21-ին, նշվում է որպես ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅԱՆ ազգային տոն:

Ահա այսպիսի բաներ, սիրելի ֆեյսբուքցիներ: Ձեր օրը բարությամբ սկսվի:

Անդրադարձը` Լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանի «Ֆեյսբուքի» էջից: