Միկոյանի արձանի տեղադրելու-չտեղադրելու հարցի շուրջ Araratnews-ը զրուցեց ազգագրագետ Խորեն Գրիգորյանի հետ:
-Ի վերջո ի՞նչն էր նման քննարկումների պատճառը:
Եթե տեղեկացվածությանը նայենք, ապա երևի շատերը նույնիսկ չգիտեին թե նա ով է, ուղղակի ազգանունը յան–ով է ավարտվում: Գիտեմ շատերին էլ, որ երշիկի բրենդով գիտեին այդ ազգանունը: Եղան բացահայտող փաստաթղթերի հրապարակումներ՝ կապված Միկոյանի հայատյաց գործունեությունների վերաբերյալ, եղան հիշողությունների վերաբացահայտումներ` Սարյանի, Թումանյանի կնոջ հիշողություններից: Իհարկե այս ամենը կարող էր իրոք լուրջ խնդիր առաջացնել Միկոյանի արձանի տեղադրության հետ կապված, բայց եթե իրոք մեր հասարակության մտավորականությունը լիներ այսպիսի հարցերի քննողն ու հաստատողը, ոչ թե մարդիկ, ովքեր առաջին անգամ Վիքիդարանից են այդ ազգանունը լսել և նախարարներ, որոնք այս կերպարի արձանի տեղադրման հարցը այնքան հակասական են համարում, որ նույնիսկ գիտնականները պետք է քննեին: Լսեցի, որ արձանը գողացել են նույնիսկ, կարծում եմ՝ դա հենց տեղադրողների ձեռի գործը պետք է լինի, հասկացան, որ գործ ունեն մի արձանի տեղադրման հետ, որը լուրջ հակասականություն է առաջացնում, մի կողմից իշխող կուսակցության ազգայնական գաղափարներն են, մյուս կողմից հայատյաց մեկի արձանի տեղադրման մոլի ցանկությունը: Սակայն, սա էլ դեռ այդքան կարևոր չէ, արձանը եթե դնեն էլ, երկար կյանք չի ունենա, որովհետև հասարակական-քաղաքացիական ալիքը արդեն դուրս է գալիս գաղջ վիճակից, երբ ստրկական գաղափարներն էին գործում եթե «գեղի նախագեն» որոշել է՝ ուրեմն էդպես է:
Ավելի հետաքրքիր է, որ Մաքսային Միություն առանց Արցախի մտնելը այդքան մեծ ոգևորություն ու ընդվզում չառաջացրեց, քան այդ կերպարի արձանի տեղադրումը: Կարելի է իրոք լուրջ խորհել, միթե արձանի տեղադրումը ավելի լուրջ խնդիր է, քան թե մեր պետականությանը այսպիսի լուրջ հարված հասցնող միությանն անդամակցելը: Ահա այն խորհուրդը, որը պետք է գրավեր միկոյանատյաց անձանց, նույն միկոյաններն այսօր Արցախը կտրում են Հայաստանից, ինչո՞ւ չենք դուրս գալիս փողոց: