Այսօր ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ Արթուր Մեսչյանի տարեդարձն է: Մաեստրոն նշում է իր 71-ամյակը:
Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Նույն քաղաքն է նույն արեւը, սրճարանը անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։
Դեռևս 16 տարեկանում, Արթուր Մեսչյանը գրել է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը: Նրա սիրված երգերից են՝ «Ահա և վերջ», «Աշխարհի ցավով», «Օրեր», «Բարով մնաք», «Ես փոխում եմ սլաքները», «Զարմանում եմ ես», «Խուլ հառաչանքի», «Միայն այն», «Որովհետև սիրել եմ» և այլ ստեղծագործություններ:
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/03/Արթուր-Մեսչյան-բարեգործական-համերգ-Դիլիջանում-1987-թվական.jpg?resize=640%2C462)
Մեսչյանը նախագծել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Կառավարության ընդունելությունների տունը և Մատենադարանի նոր թևը (Մատենադարանի շինարարությունը վերսկսեց 2007-ին):
2011 թ. Մեսչյանը պարգևատրվել էր «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով, իսկ 2012 թ.՝ Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով:
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/03/Արթուր-Մեսչյան-Բոստոն-ԱՄՆ-1989-թվական.jpg?resize=640%2C896)
2018-ին Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ:
Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: