տուն Լուրեր Այսօրվա հանրահավաքին ավտոբուսներով մարդիկ են բերելու. «168 ժամ»

Այսօրվա հանրահավաքին ավտոբուսներով մարդիկ են բերելու. «168 ժամ»

282
0

ttttttttttt

«Չնայած Ազգային ժողովի ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների անդամ պատգամավորները հայտարարում են, որ իրենք որևէ կապ չունեն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի հետ, սակայն, մեր տեղեկություններով` այս կուսակցություններն ակտիվ աշխատանք են կատարում հանրահավաքը հնարավորինս բազմամարդ դարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի հարակից շրջաններից ավտոբուսներով մայրաքաղաք են բերվելու հանրահավաքին մասնակցել ցանկացող՝ մարզերի բնակիչները։ Ավտոբուսների համար վճարումները կատարել են այդ կուսակցությունների ներկայացուցիչները։ ԲՀԿ-ականներն առայժմ ուզում են ցույց տալ, որ առանց իրենց անմիջական մասնակցության էլ հանրահավաքները կարող են բազմամարդ լինել, իսկ եթե դրան միանան նաև իրենք, ապա դրանց մասնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here