տուն Լուրեր Այսպես կշարունակվի այնքան, մինչեւ հանրապետությունն ամբողջությամբ դատարկվի. Տնտեսագետներըˋ հոսանքի թանկացման մասին

Այսպես կշարունակվի այնքան, մինչեւ հանրապետությունն ամբողջությամբ դատարկվի. Տնտեսագետներըˋ հոսանքի թանկացման մասին

149
0

arm135002337243

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այսօր լրագրրողների հետ հրավիրված ասուլիսին ասաց, որ համաձայն չէ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած փաստարկների հետ էլեկտրաէներգիայի սակագնի 3,8 դրամով թանկացնելու վերաբերյալ:

«Հակափաստարկներից առաջինն այն է, որ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի ցանկացած տրիվյալ հարցի դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի կարողացել պատասխանել: Բացի այդ, Որոտան կասկադում արտադրվող էլեկտրաէներրգիան չափազանց ցածր գին ունի: Մյուս հակափաստարկը այն է, որ ՀԷՑ-ում ստանում են մեծ աշխատավարձեր և ունեն շրջանառության բարձր սահմաններ, նրանք աշխատում են գերշահույթի սահմաններում: Այսպես կշարունակվի այնքան, մինչեւ հանրապետությունն ամբողջությամբ դատարկվի»,-ասաց Բոստանջյանը:

Հանդիպմանը ներկա տնտեսագետ Թաթուլ Մանսերյանն ասաց, որ իր համար մտահոգիչ է այսօրվա տնտեսության վիճակը:

«Մենք, որպես կանոն, մի ծայրահեղությունից մյուսն ենք անցնում: Ես կառաջարկեի, որ Որոտան կասկադը բաժնետիրական ընկերություն լիներ, և բաժնետոմսերը վաճառվեր հանրությանը: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնարժեքից մինչև շահույթ տասնապատիկ շատ է: Այդպիսի մեծ տարբերություններ ՀՀ-ում դուք շատ կտեսնեք: Ներդրողը հենց այնպես չի գալիս ու գումարներ ծախսել: Մենք մեզ արտաքին ներդրողից կախվածության մեջ ենք դնում: Երբեք այդ մոլուցքը չպետք է  լինի օտարերկրյա ներդրողներ ունենալու: Պետք է ուշքի գալ, պետք է խթանել ներքին ներդրումները»,-ասաց Մանասերյանը: